HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսինը կասկածվում է կնոջ սպանության մեջ

Երեկ ժամը 18:25-ին, շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Երևանի Անդրանիկի փողոցի 13-րդ շենքի 9-րդ բնակարան, որտեղ պարզվել է, որ նշված տանը սպանվել է Մելանյա Պողոսյանը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ կենցաղային հարցերի շուրջ ամուսիններ Մ. Պողոսյանի և Ա. Մնացականյանի միջև ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս ծալովի դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Մելանյա Պողոսյանի մարմնի տարբեր մասերին` զրկելով նրան կյանքից:

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով՝ հոկտեմբերի 27-ին Ազատ Մնացականյանը ձերբակալվել է: 

Նախաքննությունը շարունակվում է:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter