HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւն առանձնազրույց են ունեցել Փարիզում

Երեկ Փարիզում հանդիպել են Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ։ Բանակցություններն ուղղված էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը։ Նախագահները հանդիպել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որից հետո Սարգսյանն ու Ալիեւն ունեցել են առանձնազրույց։

Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter