HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ խախտումներ է արձանագրել Բնապահպանական պետական տեսչությունը

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 20-24.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.6 մլն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 187.2 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման հինգ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի հինգ որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման  

հինգ գործերի քննության  արդյունքում  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 500.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի հինգ որոշում:

Տավուշի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 7.2հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման   երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 135.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացրված շրջայցերի արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված   ապօրինի  ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում Աբովյան և Հրազդան քաղաքներում առգրավվել Է 31 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ: Ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:    

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում,  Արագածոտնի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Արմավիրի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.23 մլն.դր. գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter