HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտե. «Ներկայացել է որպես փաստաբան և խարդախությամբ գումար հափշտակել»

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Ա.Մանուկյանին` ազատազրկման վայրում գտնվող անձին ազատելու պատրվակով նրա մորից խարդախությամբ գումար հափշտակելու համար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Մանուկյանը,  չունենալով փաստաբանի արտոնագիր, քաղաքացուհուն ներկայացել է որպես փաստաբան և  «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման մեջ գտնվող նրա որդուն ազատելու պատրվակով, նրա վստահությունը չարաշահելով,  2014թ. փետրվար- ապրիլ ամսիներին վերցրել է ընդհանուր առմամբ` 6.700 ԱՄՆ դոլարին համարժեք  ՀՀ դրամ, սակայն որևէ իրավաբանական ծառայություն չի մատուցել:

 Նշված գումարից  1.500 ԱՄՆ  դոլարը վերադարձրել է տիկնոջը, իսկ գումարի մյուս մասը` 5.200 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, հափշտակել։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա  Ա.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter