HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյր Արմենիա»-ն հայցում է ուղևորների և գործընկերների ներողամտությունը և խոստանում բարելավել չվացուցակը

Հայկական ավիափոխադրող «Էյր Արմենիա» ըկերությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով ընկերության գործունեության և չվացուցակի թերացման պատճառները: Հիշեցնենք, որ «Հետքը» դժգոհություններ էր ստացել «Էյր Արմենիա» ընկերության չվերթների, մասնավորապես Երևան-Կրասնոդար ուղղության չվերթի հետաձգման վերաբերյալ:

Ընկերությունը նշում է, որ որպես միակ հայկական ուղևորափոխադրող ընկերության՝ «Air Armenia»-ի համար  անցած տարին լի էր ձեռքբերումներով ինչպես նաև անցանկալի բացասական անակնկալներով: Տարածված տեղեկությունների համաձայն՝ ամռան ընթացքում  փորձեր են եղել ավիաընկերության գործունեությանը խոչընդոտելու ուղղությամբ, որի արդյունքում միտում դիտվեց միակ հայկական ավիափոխադրողի վերացման ուղղությամբ, ինչը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել օտարերկրյա ավիաընկերությունների համար՝ մենաշնորհային և անկախ քաղաքականություն իրականացնելու և Հայոց երկնքին տնօրինելու ուղղությամբ:

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին «Ռոսաէրոնավիգացիայի» կողմից ռուսական լրատվամիջոցների միջոցով տարածած հայտարարությունը առ այն, որ «Air Armenia» ավիաընկերությանը սեպտեմբերի 21-ից արգելվելու է չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստանի Դաշնություն, ըստ «Air Armenia»-ի, մեծ վնաս է հասցրել և լուրջ խնդիրների պատճառ դարձել հայկական ավիաընկերության համար: «Ռոսաէրոնավիգացիայի» կողմից տարածված հայտարարությունը, մեծ տարածում գտնելով հայաստանյան լրատվամիջոցների շրջանում, պատճառ հանդիսացավ հայկական ավիափոխադրողի հեղինակության անկման, ինչի արդյունքում «Air Armenia» ավիաընկերությունը սկսել է կրել մեծ ֆինանսական կորուստներ: Հայտարարությունը խուճապ է առաջացրել թե ուղևորների, թե կրեդիտորների և թե դեբիտորների շրջանում: Բազմաթիվ ուղևորներ սկսել են վերադարձնել արդեն իսկ գնված տոմսերը: Ուղևորների մի մեծ զանգված հրաժարվել է հայկական ուղևորափխադրողի ծառայություններից: Վաճառքները նվազեցել են ավելի քան 60%-ով:

Համաձայն «Air Armenia»-ի պարզաբանման, միաժամանակ բոլոր կրեդիտորները սկսել են պահանջել իրենց հասանելիք գումարները, հրաժարվելով նախկինում պայմանավորված փոխանցումների գրաֆիկներից, իսկ դեբիտորները հրաժարվել են փոխանցել արդեն իսկ վաճառված տոմսերի գումարները, պատճառաբանելով, որ ուղևորների հրաժարվելու դեպքում ստիպված կլինեն ետ վերադարձնել գումարները: 

Ընկերությունը տեղեկացնում է, որ «Air Armenia» ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայումս մեկնել են Հոլանդիա տեխնիկական սպասարկման նպատակով: Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում: Առաջացած խուճապի և հասարակության շրջանում առկա անորոշությանը զուգահեռ Ա320 տիպի օդանավերի սեփականատերերը պահանջել են օդանավերից մեկի տեխնիկական հերթական և մյուսի ոչ պլանավորված տեխնիկական սպասարկումը իրականացնել իրենց պատկանող օդանավակայանում իրենց ավելի ապահովագրված զգալու նպատակով:

««Air Armenia» ավիաընկերությունը, ի զարմանս շատերի, իր մեջ գտավ եռանդ, ուժ և միջոցներ՝ թռիչքները կազմակերպելու ընդամենը մեկ օդանավով»,- հայտնել է ընկերությունը:

Բացի դրանից, «Air Armenia»-ն նշել է, որ որոշ գործակալներ իրենց մոտ պահել են հասույթները, տոմսերի վերադարձի երաշխիք ապահովելու համար: Արդյունքում հասույթները Հայաստանում մոտեցել են կրիտիկական մինիմումի և ներկայումս հնարավոր չէ իրականացնել ուղևորային փոխադրումներ:

Ստեղծված իրավիճակում ավիաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել կտրուկ քայլերով իրականացնել կազմակերպության ֆինանսների ռեստրուկտուրիզացիա, բարեփոխել չվացուցակը մինչ դեկտեմբերի 20-ը՝ շեշտադրում անելով մեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղություններով թռիչքների կազմակերպման վրա: Ընթացիկ ժամանակահատվածում նախատեսվում է ներգրավել ֆինանսական միջոցներ, կատարել աշխատանքներ «Air Armenia»-ին պատկանող  երկու Ա320 օդանավեր վերադարձնելու ուղղությամբ և դեկտեմբերի 20-ից սկսած իրականացնել բոլոր թռիչքները ըստ նախկինում հայտարարված ձմեռային չվացուցակի:

«Air Armenia» ավիաընկերությունը շնորհակալություն է հայտնում իրեն հավատարիմ մնացած բոլոր ուղևորներին և գործընկերներին, հայցում նրանց ներողամտությունը ստեղծված իրավիճակի և պատճառված անհանգստության համար: 

Լուսանկարում՝ EK-32050 եւ EK-32039 «Airbus»-ները, որոնք ուղարկվել են տեխսպասարկման

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter