HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակցիա հոկտեմբերի 30-ին. այլևս ոչ մի նոր հանք Հայաստանում

Համահայկական բնապահպանական ճակատը հայտնում է, որ Հայաստանի ընդերքի պաշարների նկատմամբօ տարերկրյա տարբեր ընկերությունների հետաքրքրությունը չի մարում: Հիմա էլ բրիտանական օֆշորային գոտիներից մեկում գրանցված Լիդիան Ինթերնեյշնալ ընկերությունն է փորձում ամեն կերպ շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ինչի փիար ակցիաների շրջանակներում կազմակերպում է տարբեր ձևաչափերի քննարկումներ և կոնֆերանսներ:

Հանքարդյունաբերողներն արդեն հմտացել են տարբեր միջոցառումներ կազմակերպելու միջոցով հանրության աչքին թոզ փչելու մեջ: Հերթական շոու-ծրագիրը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 14:00-ից 18:00, Հայաթ Պլեյս Հյուրանոցում (Վազգեն Սարգսյանփող. 26/1), որտեղ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակը (ԿՏԲԿ), Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» շրջանակներում կազմակերպում է Լիդիան Ինթերնեյշնալի և Գեոթիմ ՓԲԸ-ի կողմից մշակված Ամուլսար ծրագրի նախնական Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման զեկույցի քննարկումը, որը պատրաստվել է ծրագրի ներկա (IFC և EBRD) ևհնարավոր ֆինանասավորող կազմակերպությունների պահանջներին (Equator Principle Financial Institution) համապատասխան:

«Տարբեր մասնագետների և հանրության ներկայացուցիչների կողմից բազմիցս խոսվել է Ամուլսարի ծրագրի մասին, հիմնավորվել, թե ինչ բնապահպանական, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ նաև սոցիալական ու ռազմավարական աղետների այն կարող է հանգեցնել, սակայն մեզ անհայտ պատճառներով այս ծրագիրը համառությամբ փորձում են կյանքի կոչել: Կներկայացվեն նաև հանքարդյունաբերական ոլորտի հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Ուստի, հոկտեմբերի 30-ին՝ժամը 13:30, հավաքվում ենք Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց ևշարժվում դեպի Հայաթ Պլեյս հյուրանոց: Մեր բողոքի ձայնն են քբարձրացնում՝ընդդեմ նոր և կործանարար հանքարդյունաբերական ծրագրերի»,- տարածած հաղորդագրության մեջ նշել է ՀԲՃ-ն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter