HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինացի երաժիշտները ելույթ կունենան Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնում

Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հերթական համերգը նվիրվելու է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու 110 և անվանի նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի 115-ամյակներին։ Հոկտեմբերի 30-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան ջութակահար Նին Ֆենը (Չինաստան), դիրիժոր, կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգը (Չինաստան)։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հտ կապերի բաժինը տեղեկացնում է, որ համերգային ծրագրում ներառված են Պյոտր Չայկովսկի՝ «Տոնական նախերգանք՝ Դանիայի ազգային հիմնի թեմաներով» (հայաստանյան պրեմիերա), Պյոտր Չայկովսկի՝ «Ջութակի կոնցերտ», մենակատար՝ Նին Ֆեն (ջութակ/Չինաստան), դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Ֆու-Տոնգ Վոնգ՝ «Սիմֆոնիա Condor Heroes» (հայաստանյան պրեմիերա), դիրիժոր՝ Ֆու-Տոնգ Վոնգ (Չինաստան)։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter