HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կկառուցվի չինարենի խորացված ուսուցման դպրոց

Երևանում շուտով կմեկնարկի չինարենի խոացված ուսուցման դպրոցի շիանարարությունը:

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ դպրոցը կառուցվելու է Զ.Սարկավագի 14 հասցեում գտնվող «Երևանի Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն օգտագործման իրավունքով հանձնված 1.45028հա հողամասում:

Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության  կառավարության միջև դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրվել է «Տեխնիկատնտեսական համագործակցության  մասին» համաձայնագրերը: Առաջին համաձայնագրով նախատեսվում է, որ Չինաստանի ժողովրդական Հանրապետության  կառավարությունը  Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու է 70 մլն.յուանի(մոտ 11 մլն.ԱՄՆ), իսկ երկրորդով՝ 100մլն.յուան (մոտ 16 մլն.ԱՄՆ) անհատույց օգնություն:

Նույն համաձայնագրերի շրջանակներում պետք է իրականացվի Երևանում չինարենի  խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարություն, որի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության  նախագահների միջև 2010 թվականին կայացած հանդիպման ժամանակ:

ՀՀ կառավարությունը պարտավորվել է իրականացնել նշված տարածքում գտնվող շենք շինությունների քանդման, տարածքի մաքրման և հարդարման աշխատանքների կատարումը, ինչպես նաև շինարարական տարածքում էլեկտրաէներգիայով, ջրով, կապի և էլեկտրահաղորդման գծերի անցկացման ապահովումը:

Համաձայնություն է  ձեռք բերվել նաև ազատելու չինացի մասնագետների կողմից ներմուծվող շինարարական տեխնիկայի, նյութերի, սարքավորումների, կահույքի և այլ անհրաժեշտ կենցաղային իրերի ներմուծման համար գանձվող մաքսատուրքերից և այլ հարկերից ու տուրքերից, ինչպես նաև տրամադրելու չինացի  մասնագետներին մուտքի և ելքի, կացության և աշխատանքի  իրավունքի փաստաթղթեր: 

«Երևանի Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական գործընթացը անխափան կազմակերպելու նպատակով առաջարկվում է մինչև շինարարական  աշխատանքների ավարտը ժամանակավորապես դասընթացներն  իրականացնել  «Երևանի Ս.Շահմուրադյանի  անվան N 85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter