Կիրակի, 23 սեպտեմբերի

5 տարվա ազատազրկում են պահանջում կնոջը խոշտանգելու համար



Գավառի ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում Սարգիս Հակոբյանի` կնոջը խոշտանգելու վերաբերյալ դատական պրոցեսը: Այսօրվա լսման ժամանակ իրենց ճառերով հանդես եկան մեղադրող դատախազ Վարդան Լալայանը եւ Հասմիկ Խաչատրյանի պաշտպան Տիգրան Մուրադյանը:

Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով` խոշտանգում, որի համար սահմանված պատիժն ազատազրկումն է՝ 3-7 տարի ժամկետով: Դատախազ Լալայանը մեղմացուցիչ հանգամանք համարեց Սարգիս Հակոբյանի եւ Հասմիկ Խաչատրյանի որդու` հոր խնամակալության տակ գտնվելը:

Որպես ծանրացուցիչ հանգամանք դատախազը դիտարկեց 2012թ. հոկտեմբերի 10-ի դատավճռով Սարգիս Հակոբյանի մեղավոր ճանաչվելը ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Ի վերջո` մեղադրող Վարդան Լալայանը միջնորդեց Սարգիս Հակոբյանին որպես պատիժ սահմանել 5 տարվա ազատազրկում, խափանման միջոցն ընտրել կալանքը:

Տուժող Հասմիկ Խաչատրյանի պաշտպան Տիգրան Մուրադյանն իր ճառում մեջբերեց ընդդեմ ընտանեկան բռնությունների միջազգային մի շարք կոնվենցիաներ, որոնց Հայաստանը միացել է: Մուրադյանը պահանջեց Սարգիս Հակոբյանին առավելագույն` 7 տարվա ազատազրկում:

Սարգիս Հակոբյանի պաշտպանը 15 օր ժամանակ խնդրեց` ճառին նախապատրաստվելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին: 

Մանրամասները` տեսանյութում: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Ariana17:25 - 31 հոկտեմբերի, 2014
հիմա մի դատավարություն ևս գնւմ է նույն դատարանում,խմբակայինսպանություն է,սակայն այլ ընթացք են ուզում տալ,եթե կարելի է հետեվեք ու մեկնաբանեք խոսքը Արմեն Առաքելյանի սպանությանն է վերաբերվում
2. IRA19:20 - 31 հոկտեմբերի, 2014
http://www.epress.am/2014/10/01/258120.html
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ