Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ատամնաբուժական տուրիզմ. երեք երիտասարդներ նախաձեռնել են զբոսաշրջության ճյուղի զարգացման բիզնես-նախագիծ



Ատամնաբուժական տուրիզմ. Հայաստանում այս ոլորտի զարգացման համար իրենց գիտելիքները կներդնեն արտասահմանում կրթություն ստացած երկու շրջանավարտ, որոնց կաջակցի նաև նրանց ընկերը:

22-ամյա Գոռ Հովակիմյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումն ավարտելուց հետո մեկնել է Անգլիա՝ Լոնդոնի համալսարանական քոլեջում ուսումնառությունը շարունակելու նպատակով: «Լույս» հիմնադրամի աջակցությամբ ստացել է մագիստրոսի կոչում տնտեսագիտություն և բիզնես մասնագիտությամբ: Առաջին տարին սովորել է Լոնդոնում, երկրորդ տարին, ինչպես նախատեսված էր ծրագրով, մեկնել է Էստոնիայի Տարտու (նախկինում Դորպատ) քաղաք: Այս տարվա հունիսին պաշտպանել է մագիստրոսական թեզը և վերադարձել Հայաստան:

Գոռը հանձն է առնել ատամնաբուժական տուրիզմի զարգացման նախագծի իրականացումը որպես գործադիր տնօրեն: Նախագծի գաղափարը ծագել է Ցյուրիխի համալսարանում «Լույսի» մյուս կրթաթոշակակիր ընկերոջ՝ Արթուր Գասպարյանի մտքում: Աշոտ Խուդգարյանն էլ Ռուսաստանից փորձում է ֆինանսապես օգնել նրանց: Հայաստանում այս պահին միայն Գոռն է: Արթուրը Կանադայում է, Աշոտը՝ Ռուսաստանում:

Ատամնաբուժական տուրիզմը հայտնի է ողջ աշխարհում: Կենտրոնը համարվում է Հունգարիան, որտեղ ամեն տարի ատամները բուժելու նպատակով մեկնում է ավելի քան 100  հազար զբոսաշրջիկ: Եվրոպայի ատամնաբուժական զբոսաշրջության շուկայում Հունգարիայի մասնաբաժինը 42% է:

Գոռն ասում է, որ չնայած Հայաստանը ունի որակյալ ատամնաբուժական ծառայություններ և աշխարհում մրցունակ է, սակայն դեռ որևէ տեղ չի նշվում որպես տուրիստական վայր, որտեղ մարդիկ կարող են գնալ և համեմատաբար էժան գներով ատամները բուժել:

«Մեր ուսումնասիրության ընթացքում մենք տեսանք 1-2 նմանատիպ կազմակերպություն, որոնք իրենց կայքերում նշել են, որ իրականացնում են նման գործունեություն: Սակայն նրանք ատամնաբուժական կլինիկա են, որոնք ունեն ամենօրյա հաճախորդներ և նշում են ատամնաբուժական տուրիզմն իրենց կայքերում, և մենք չկարողացանք գտնել մի ինֆորմացիա, որը ցույց կտար, որ իրենք ունեցել են տուրիստական ներհոսք տվյալ նախագծի շրջանակներում: Սա մենք տեսանք որպես խնդիր և մարտահրավեր և որոշեցինք այս ճյուղը զարգացնել Հայաստանում»,-ասում է Գոռը:

«Դենթլ թրավել Արմենիա» նախագծի նախաձեռնողները հասկացել են, որ ատամնաբուժական տուրիզմի գաղափարը թեկուզ և կա Հայաստանում, սակայն դեռևս չի օգտագործվում ոլորտի իրական պոտենցիան: Արևմտյան Եվրոպայի երկրներից զբոսաշրջիկներին ներգրավելու համար սկսել են համագործակցել այդ երկրների առողջապահական տուրիզմի ոլորտի գործակալությունների հետ, որոնք կապահովեն զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան:

Երիտասարդների նախագիծը ընթացք է ստացել: Արդեն կա նաև կայքը: Այս հարթակում կհանդիպեն հաճախորդ-տուրիստը և ատամնաբուժը: Կայքը լիարժեք ինֆորմացիա է տալու մասնագետների, ծառայությունների և գների մասին: Հնարավորություն է տալու նաև գնահատել մասնագետին, ինչի հիման վրա կառաջանա նրանց հեղինակության սանդղակը, և զբուսաշրջիկը ինքը կընտրի՝ որ մասնագետի մոտ բուժի ատամները:

«Մենք չունենք մեր անձնական ատամնաբուժական կլինիկան, մենք կհամագործակցենք բոլորի հետ: Միակ չափանիշը, որ մենք դնում ենք, բարձր որակն է: Այսօր մենք արդեն համագործակցում ենք մոտ 10 կլինիկաների հետ, որոնք մանրամասն ուսումնասիրել, հետազոտություններ ենք անցկացվել ներգրավված մասնագետների հետ, և միայն բարձր վիճակագրական տվյալների պարագայում ենք համաձայնել համագործակցել նրանց հետ»,-ասում է Գոռը:  

Արտասահմանյան փորձը ուսումնասիրելուց հետո երիտասարդները հասկացել են, որ Հայաստանում նույն որակի ծառայությունն ավելի էժան կարժենա զբոսաշրջիկի համար: Գոռը օրինակ է բերում ատամնաբուժական տուրիզմի կենտրոն համարվող Հունգարիան ու Չեխիան, որտեղ նույն որակի իմպլանտը մոտ 150 դոլարով թանկ արժե, քան Հայաստանում է: Իսկ եթե ոչ թե մեկ, այլ 4-5 իմպլանտ են տեղադրում, գնային տարբերությունն էական կլինի, և զբոսաշրջիկը կնախընտրի ավելի էժան, բայց որակյալ այս երկրի ծառայությունը: Առավել ևս, երբ մեծ մասամբ իրենց երկրներում բժշկական ապահովագրությունը չի փոխհատուցում թանկարժեք ծառայությունների, ինչպես, օրինակ, իմպլանտների տեղադրման գումարները:

Բացի դրանից, Գոռի խոսքով, հաճախորդները հնարավորություն կունենան տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը: Առանձին գործակալությունների հետ համագործակցությամբ կկազմակերպվի նաև նրանց հանգիստը Հայաստանում: Սակայն առաջնային նպատակը պետք է լինի ատամնաբուժությունը:

Երիտասարդների առաջնային թիրախը ոչ թե սփյուռքահայերն են, այլ օտարերկրացիները, որոնք հայ չեն, քանզի հայերը ծանոթների միջոցով կարող են գտնել ատամնաբուժական կլինիկաներ կամ որակյալ բժիշկներ: Մինչդեռ ոչ հայ զբոսաշրջիկներին ուղղորդել է հարկավոր: Թիրախային երկրները Հայաստանին հիմնականում տուրիստական հոսք ապահովող երկրներն են, որտեղ ատամնաբուժական ոլորտի ծառայությունները թանկ արժեն՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ն և Կանադան: Ժամանողներին ներգրավելու համար «գայթակղիչ» առաջարկներ ունեն՝  կդիմավորեն օդանավակայանում, անվճար մեքենաներով ատամնաբուժական կլինիկա և ետ կհասցնեն, անվճար ատամնաքարերի մաքրում կիրականացնեն:

«Այս կերպ մենք աջակցում ենք մի բանի, որ Հայաստանը տեսնեն իբրև մի բրենդ, իբրև ատամնաբուժական երկիր, ոչ թե ստերեոտիպ դարձած նույն բաներով՝ քրիստոնեություն, եկեղեցիներ, Ղարաբաղյան խնդիր ունեցող երկիր և այլն, այլ մի երկիր, որը կարող է որակյալ և էժան ծառայություն մատուցել մեկ այլ ոլորտում, ապահովել աշխատանք Հայաստանում»,-շարունակում է Գոռը:

Թե որքան գումար է ներդրվելու այս նախագծում, Գոռը չի ցանկանում մանրամասնել, ասում է՝ կորպորատիվ գաղտնիք է: Սակայն նշում է, որ երեք ընկերներն էլ ֆինանսական մեծ միջոցներ չունեն: Աշոտի հատկացրած միջոցները բավարարում է նվազագույն աշխատանքների համար, իսկ մնացածն իրականացնում են իրենց գիտելիքների և հնարավորությունների շնորհիվ: Դիմել են դրամաշնորհի, սպասում են պատասխանի, հաստատվելուց հետո այդ գումարը կօգնի մարկետինգային ծախսերը հոգալուն:

Գոռը նշում է, որ այս ծրագրի դեռ չնչին մասն է իրականացվել, և քանի դեռ չունեն իրենց առաջին հաճախորդը, այն հաջողված համարել չի կարելի: «Եթե ունես գաղափար, որը կարծում ես, որ հեռանկարային է, պետք է պայքարել դրա համար բոլոր մակարդակներում»,-ամփոփում է նա:

Լուսանկարը՝ Գոռ Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (7)
1. Hagop12:56 - 31 հոկտեմբերի, 2014
A noble idea but highly impractical. When you include all the costs of flying to Yerevan plus lodging, etc, any dental savings will be cancelled out. Other than saving on implants, what other dental procedures might Armenian specialists provide overseas tourists? And what happens if the client returns to their country and then experiences problems.? Will they be forced to once again return to Armenia and get the problem remedied? Does one really believe that someone sitting in the US or Canada will hop on a plane to come to Yerevan merely for some implants?
2. zohrab13:17 - 31 հոկտեմբերի, 2014
Good idea when I comei am going to fix my teeth
3. Hripsime18:49 - 31 հոկտեմբերի, 2014
Very nice idea, guys! It's so good that students from Armenia can go to study abroad and after come back with such big projects. Congrats, and let it happen!)
4. Alec19:08 - 31 հոկտեմբերի, 2014
It's a great idea that should be further researched, but its important to note that for people living in France/Germany, Hungary would be considerably closer--and thus cheaper to get to. A lot of feasibility studies need to be done to see whether this would be able to work. I have heard that Armenia has recently been attracting thousands patients seeking plastic surgery. Maybe a quality international surgery center should be built and marketed to tourists. These procedures are probably more expensive on average. As for the dental tourism, I would actually focus on extending dental services to those who are already planning on coming to Armenia. Typically diasporian Armenians don't go to the dentist when they visit Armenia, even though it is much cheaper in Armenia. This would be a good base and would eventually lead to non-Armenians using the same services.
5. fansisian 13:36 - 1 նոյեմբերի, 2014
Hagop, one can save a lot. In many European countries, big operations cost thousands of USD.
6. rita givargiz14:43 - 1 նոյեմբերի, 2014
Very well done. Promising project! I wish you all good luck guys! Hope to see this all expanded and diversified. And of course thumbs up for Luys foundation guys! Another thumb for the sponsoring guy who invests and had a belief in realizing when founding it! Good Luck again! Waiting to hear from u soon!
7. minas20:07 - 1 նոյեմբերի, 2014
I kind of agree with Hagop, not sure if this will work for dental care. There are no direct flights between Yerevan and most European cities, this will increase the cost as well. And lodging in Armenia is quite expensive since tourism is not that developed. However, cosmetic surgeries have more potential, it will be easier to convince a German or Swedish woman to do her nose or breast job in Armenia since this sort of surgeries are usually more expensive and not covered by any kind of insurance, but this again needs planning and close cooperation between government and private sector. They will need to identify a few target cities like Dilijan or Jermuk and pour millions of dollars in upgrading both the overall infrastructure and building modern medical hotel-spas. Unfortunately, our oligarchs are busy importing sugar and building gaudy mansions for their kids, or feeding their exotic animals imported from Africa while kids in Armenian villages suffer from malnutrition.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ