HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիայի բնության պահպանության միության ներկայացուցչական պատվիրակությունը Կոտայքի մարզում

ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության(NABU) ներկայացուցչական պատվիրակությանը, որը գլխավորել է միության դաշնային գրասենյակի գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերը:

Գերմանիայի բնության պահպանության միությունը Հայաստանում սկսել է գործել դեռևս 2001 թվականից:
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն` Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու Գերմանիայի բնության պահպանության միության դաշնային գրասենյակի գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերը քննարկել են Կոտայքի մարզի բնապահպանական հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել այդ ասպարեզում հնարավոր համագործակցության մի շարք սկզբունքների:

Գերմանիայի բնության պահպանության միության ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպության կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրային ուղղությունները և նախանշել մարզի հետ համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հիմնական մոտեցումները:

Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը հյուրերին ծանոթացրել է մարզի բնապահպանական առանձնահատկությունները, համապատասխան ենթակառուցվածքների գործունեության մանրամասները, ինչպես նաև ոլորտում առկա հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ հաղորդելուն միտված մարզային ծրագրերն ու առաջնահերթությունները:

Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ: Կոտայքի մարզի և Գերմանիայի բնության պահպանության միության ղեկավարները համագործակցության հիմնական ուղղություններում ներառել են Հրազդան գետի ավազանի կենսաբազմազանության պահպանման, վերջինիս հունի բարեկարգման, այս գործընթացը մարզում առաջիկայում իրականացվելիք կոշտ թափոնների աղբավայրերի ծրագրի հետ համադրման մեխանիզմները: Կողմերն անդրադարձել են նաև մարզում էկոտուրիզմի ներդրման ու զարգացման հեռանկարներին, անտառային տարածքների ընդլայնման միտումներին, այլընտրանքային էներգիայի ստացման, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրությանն ու նմանատիպ այլ հարցադրումների ևս: 

Կարևորելով մարզում էկոտուրիզմի հեռանկարները` կողմերը նշել են, որ վերջինիս հնարավորությունները լիարժեք չեն օգտագործում և անհրաժեշտ է համատեղ ծրագրերի մշակման ու իրագործման արդյունքում հասնել մարզում էկոտուրիզմի համար համապատասխան պատշաճ նախադրյալների ձևավորմանն ու գործընթացը հետևողականորեն կատարելագործելուն: 
Մարզպետարանում տեղի ունեցած պաշտոնական հանդիպումից հետո Գերմանիայի բնության պահպանության միության պատվիրակությունն այցելել է Ծաղկաձոր, որտեղ մարզի հյուրերը ծանոթացել են զբոսաշրջային գոտու առկա հնարավորություններին, ենթակառուցվածքների գործունեությանը` տեղում քննարկելով այս տարածքում համապատասխան բնապահպանական ծրագրեր իրականացնելուն և էկոտուրիզմին վերաբերող մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter