HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Բաց արվեստանոցներ» շարքի առաջին ցուցահանդեսը (լուսանկարներ)

Երևանում անցկացվեց «Բաց արվեստանոցներ» շարքի առաջին ցուցահանդեսը: Ներկայացված էին Գարրի Արզումանյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը բացօթյա էր՝ սթրիթ-արտ ֆորմատով. այցելուները նույնպես տեղում նկարում էին:

Կազմապերպիչներից քանդակագործ Արթուր Գևորգյանի խոսքերով՝ արվեստը ներքաշվել է ինչ-որ փակ տարածքներ. թանգարանները դրա վառ ապացույցն են և վերջին 50 տարիների ընթացքում փորձ է արվում դուրս բերել այդտեղից  թանգարանային արժեքները:

«Կարևոր է, որ այն ինչ արժեք է համարվում, չմոռանանք, այլ սարքենք մի սովորական բան, որը կարելի կլինի ուղղակի գնալ նայել, հաղորդակցվել»,- ասաց Արթուր Գևորգյանը:

Քանդակագործի դիտարկմամբ հայաստանյան պայմաններում արվեստագետի և հասարակության կապը կայանում էր ցուցահանդես առ ցուցահանդես, ինչն էլ ժամանակի ընթացքում ընդունել է ցուցահանդես արվեստագետների համար ձևը:

«Որպեսզի թաղի բնակիչը հասնի որևէ ցուցասրահ, պիտի ճանապարհ անցնի, որից գուցե հրաժարվի, մնա իր տանը, կամ դա նայի հեռուստացույցով, համացանցի միջոցով:

Այս ամենը խզում է առաջացնում արվեստի, մշակույթի ու հասարակության միջև ու սա է պատճառը, որ արվեստագետն էլ է մեկուսանում հասարակությունից»,-ասաց Արթուր Գևորգյանը՝ նշելով, որ լուծումը կարող է լինել արվեստը բակ բերելը:

Ցուցադրված աշխատանքների հեղինակ Գարրի Արզումանյանի խոսքերով՝ վայրը պատահական չէր ընտրվել.

լուս.՝ Գարրի Արզումանյանը և Արթուր Գևորգյանը

«Ինքս այստեղի բնակիչ եմ: Կենտրոնում գտնվող այս վայրին բնորոշ է ֆինանսական, աշխատանքային մրցավազքը, ինքս լինելով ֆինանսական ոլորտի մասնագետ, գիտեմ թե որքան է այդ մթնոլորտը հեռացնում մարդուն արվեստից: Արվեստը ցանկացած մարդու առողջության, հոգևոր ներդաշնակության համար կարող է մեծ ներդրում լինել, այդ պատճառով ցուցահանդեսը որոշեցինք անցկացնել հենց այս միջավայրում՝ շենքի բակում, բացօթյա, որպեսզի մարդիկ գոնե մի փոքր կտրվեն առօրյա մրցավազքից և առնչվեն արվեստի հետ, որը մշտապես գեղեցիկ է»,- ասաց Գարրի Արզումանյանը:

Բացօթյա ցուցահանդեսի այցելուներից Աստղիկն ասաց, որ ինքն այնպիսի մասնագիտություն է ընտրել, որը կապ չունի արվեստի հետ, այդ պատճառով նախընտրում է գալ այսպիսի վայրեր, որ հոգևոր պահանջը լրացնի:

Մեկ այլ այցելու՝ Նվարդի համոզմամբ այսպիսով արվեստը բացվում է քաղաքի առաջ, և քաղաքը դառնում է պատկերասրահ:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Գյումրու ՄԷԿ ՀԿ-ի կողմից՝ ԵՄ արևելյան գործընկերության Կովկասյան մշակութային ցանցեր ծրագրի շրջանակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter