Շաբաթ, 27 մայիսի

Գագիկ Գալստյանը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր



Հոկտեմբերի 31-ին սահմանված կարգով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում` փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն համալսարանի ռեկտոր ընտրվեց Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը: Այս մասին հայտնում է ՃՇՀԱՀ-ն:

Շնորհավորելով նորընտիր ռեկտորին Երևանի քաղաքապետ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը վստահեցրեց. «Մենք համալսարանի կողքին ենք և միշտ պատրաստ ենք աջակցել զարգացման ծրագրերին»:

Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց նաև համալսարանի զարգացման հայեցակարգը և հավանության արժանացավ: Առաջարկվեց հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել համալսարանի ռազմավարական ծրագիրը առաջիկա 5 տարվա  համար:

«Իհարկե վստահությունը պարտավորեցնող է, բայց միևնույն ժամանակ բարձր պրոֆեսիոնալ անձնակազմի դեպքում ինչպիսին որ ունի մեր համալսարանը կարելի է նախաձեռնել համարձակ ծրագրեր, խնդիրներ բարձրացնել և դրանք իրականացնել ու լուծել: Ես էլ ձեզ հետ միասին կքայլեմ առաջ»,-շնորհակալություն հայտնելով ոչ միայն հոգաբարձուների խորհրդի անդամներից, այլև համալսարնի ողջ կոլեկտիվից այս ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության և թիմային աշխատանքի համար՝ ասաց ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Գագիկ Գալստյանի կենսագրությունը

Ծնվել է 1952 թվականի   փետրվարի 8-ին,  ք.  Երևանում

1980թ. ավարտել է  Կ.Մարքսի անվ. Պոլիտեխնիկական  Ինստիտուտի Արդյունաբերական և Քաղաքացիական Շինարարության բաժինը և ստացել ինժիներ շինարարի որակավորում

1993 թ-ից  “Հորիզոն 95” շինարարական ընկերության հիմնադիրն է

2001 թ-ից  “Արխմոնսրոյ” շինարարական ընկերության հիմնադիրն է

2005 թ-ից  Հայաստանի Շինարարների Միության նախագահն է

2009 թ-ից “Հորիզոն Թրեյդ”շինարարական ընկերության հիմնադիրն է

2012 թ-ից  ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի  գիտական     աստիճան

2014թ-ից շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` շինարարության մասնագիտությամբ

2014թ-ի մայիսից <<Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան>> Հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Հեղինակ է շուրջ 41 գիտական և 2 ուսումնամեթոդական աշխատանքների: 

ՏԵՂԵԿԱՆՔ 

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր 2014թ. մարտի 24-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածում բարձացվել են պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը 20%-ով, բարեկարգվել է համալսարանի պուրակը` ներդրվել է ոռոգման կաթիլային համակարգ, տեղադրվել են նստարաններ: Վերանորոգվել են համալսարանի միջանցքներ, լսարաններ և ՃՇՀԱՀ-ի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի մարզադահլիճը:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ