HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարարը

Ս.թ. նոյեմբերի 3-ին  պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին  կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Նույն օրը տեղի կունենան Էդվարդ Նալբանդյանի և ԴեյվիԴ Լիդինգտոնի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիսը։

Ժամը՝ 9.30 Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իրլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերիհիշատակին:

Լուսանկարը՝ bbc.co.uk-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter