HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողացված քարտով բանկոմատից կանխիկացրել է զգալի գումար. որոնվում է լուսանկարում պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական  բաժնում  շարունակվում է գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի  աշխատասենյակից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում` պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

2014թ. սեպտեմբերի  3-ին` անհայտն անձն ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ «Կուրորդաբանություն և ֆիզիկական բժշկություն» գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի թիվ 111 աշխատասենյակից գաղտնի հափշտակել է քաղաքացուհու ձեռքի պայուսակում դրված դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս անձնագիրը, բանկային քարտեր և 5.000 ՀՀ դրամ: Քննությամբ պարզվել է, որ նույն օրը տվյալ քարտով բանկոմատից ելքագրվել է 300.000 ՀՀ դրամ:

Նախաքննության շրջանակներում ձեռք է բերվել բանկոմատից կատարված տվյալ գործարքի տեսագրությունը։ Պարզվել է, որ գողացված քարտով գումարը ելքագրել է լուսանկարում պատկերված տղամարդը։

«Ովքեր տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձի մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին»,-նշում է ՀՀ քննչական կոմիտեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter