ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Խոշոր հանքարդյունաբերողը դատի է տվել ֆիննախին



Ֆինանսների նախարության օպերատիվ հետախուզության վարչությունը մի շարք ընկերությունների դեմ լրացուցիչ վճարման ենթակա գումարների ակտեր է կազմել: Ամենախոշոր ակտը` 3,8 մլրդ դրամ կամ մոտ 9,5 մլն դոլար չափով, գրվել է հանքարդյունաբերող «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի դեմ: Այս ընկերությունը (նախկինում կոչվում էր «Դինո Գոլդ Մայնինգ») ներկայում շահագործում է Կապանի Շահումյան բանավանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

Այսօր Կապանում կայացած ասուլիսի ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողներին հայտնեց, որ ֆիննախը ակտն իրենց ներկայացրել է սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 30-ին էլ «Դանդի»-ն մտել է դատարան` վիճարկելով փաստաթուղթը:

Չնայած Ջաբրայանը, նշելով, որ դատարանի վարույթ է ընդունվել գործը, հրաժարվեց մանրամասներ ներկայացնելուց, datalex.am համակարգից տեղեկանում ենք, որ ամսի 27-ին կազմված թիվ 1013395/1ստուգման ակտն անվավեր ճանաչելու եւ վերացնելու պահանջով գործը հոկտեմբերի 3-ին ընդունվել է վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի վարույթ: Նիստի օր դեռեւս չի նշանակվել:

Հ. Ջաբրայանը հայտնեց, որ իրենց մեղադրում են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի դրույթները խախտելու մեջ, սակայն  համոզված է, որ իրենք միանգամայն ճիշտ են. «Տուգանքը մենք համարում ենք չարդարացված եւ չհիմնավորված օրենսդրության որեւէ ողջամիտ մեկնաբանությամբ: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեզ դատարանում: Ընկերության պաշտոնյաներն ու իրավաբանները այս պահին շարունակում են հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ` հստակություն ձեռք բերելու տուգանքի վերաբերյալ, որովհետեւ հստակ չէ տակավին: Մեզ համար տուգանքը չափազանց անհամաչափ է ներկայացված: Հայաստանում այս մեծությամբ տույժերի կիրառումը ենթադրյալ սխալ գործությունների համար, անկեղծ ասած, ցավալի է եւ շարունակական խոչընդոտ է հանդիսանում ավելի հուսալի բիզնես-միջավայրի ստեղծման համար»:

Ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ 2006-ից ի վեր, ինչ ստանձնել են Կապանի բազմամետաղային հանքավայրի օգտագործումը, մեծ ջանքեր են գործադրել Հայաստան ներմուծել հանքաքարի վերաբերյալ արեւմուտքում կիրառվող հանքարդյունաբերական գործնական եւ ղեկավարման աշխատաոճը: Ըստ բանախոսի` այդ ընթացքում իրենք շուրջ 190 մլն դոլարի ներդրում են կատարել հանքում, իսկ Կապանում իրականացրել են բարեգործական տարբեր նախագծեր:

«Այս իրավիճակը անվերջ չի կարող շարունակվել: Մեզ ընկալում են որպես թափանցիկ, բարոյական նորմերով աշխատող օտարերկրյա ներդրող: Թեեւ այս պահին չունենք պլաններ փակելու ընկերությունը եւ աշխատավարձերը կրճատելու, հստակ ասում եմ. պահանջում ենք, որպեսզի երկրի պաշտոնյաները գիտակցեն, որ սա սկզբունքային բիզնես է, որը պիտի հետ վերադարձնի մեր կողմից կատարված ներդրումները»,- հայտարարեց Ջաբրայանը:

Գլխավոր տնօրենը ասուլիսի ժամանակ մի քանի անգամ ասաց, թե չի կարծում, որ սա հատուկ կեցվածք է «Դանդի»-ի հանդեպ` նշելով, որ նախկինում էլ ուրիշ հանքարդյունաբերողներ են այսպիսի մեծ գումարներով տուգանվել: Բայց միաժամանակ ասաց, թե իր համար մտահոգիչ է, որ մի կողմից` Հայաստանը շարունակաբար ուզում է ներգրավել արեւմտյան ներդրումներ, բայց մյուս կողմից` «ունենք ոչ թափանցիկ մոտեցում այդ ներդրողների դեմ»:

«Դանդի Փրիշս Մեթալս» կանադական ընկերության ներկայացուցիչը շեշտում է, որ օտարերկրյա ներդրողը Հայաստանում գումար է դնում բիզնեսի, շահի համար, այլ ոչ թե սիրում է Հայաստանը: Եվ եթե չլինի թափանցիկ աշխատելու միջավայր, գոնե արեւմտյան ներդրողները կհեռանան այստեղից: Ջաբրայանի համոզմամբ` իր ընկերությունն ամենաթափանցիկ աշխատող հանքարդյունաբերողն է մեր երկում ու չի բացառում, որ կարող էր թիրախավորվել հենց այդպիսին լինելով, սակայն, միեւնույն է, կարծում է, որ ճիշտը թափանցիկ գործելաոճն է:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Կարեն23:09 - 31 հոկտեմբերի, 2014
«Ջաբրայանի համոզմամբ` իր ընկերությունն ամենաթափանցիկ աշխատող հանքարդյունաբերողն է մեր երկրում ու չի բացառում, որ կարող էր թիրախավորվել հենց այդպիսին լինելով, սակայն, միեւնույն է, կարծում է, որ ճիշտը թափանցիկ գործելաոճն է»: Կարելի է լիովին համաձայնել Ջաբրայանի կարծիքի հատկապես վերջին մասին, որ ճիշտը թափանցիկ գործելաոճն է, ինչին համամիտ չեն օրինակ՝ ինքը Հայաստանյայց գլխավոր ֆինանսիստը՝ Գագիկ Խաչատրյանը, Հայոց գլխավոր բիզնեսվուման և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և շատ այլ բիզնեսմեն պաշտոնյաներ, որոնցից յուրաքանչյուրը, աչքից հեռու, տեր է կանգնել երկրի շատ ու շատ գործող, գործելու պատրաստ ու հեռանկարային հանքավայրերի: Եթե ցուցակագրենք Հայաստանի Հանրապետությունում առկա հանքավայրերը, որ ռազմավարական գաղտնիք պետք է համարվեր, և դրանց սեփականատերերին կբացահայտենք չափազանց հետաքրքրական պատկեր: Դրանցից գերակշիռ մեծամասնության սեփականատերերը երկրի պաշտոնյաներն են ու նրանց մանկլավիկները, որոնք էլ ծիծաղելի գներով ու պայմաններով իրենց սեփականությունը տրամադրում են օտարերկրյա ներդրողներին շահագործման կամ համատեղ աշխատելու նպատակով: Իրոգ որ, ճիշտը թափանցիկ գործելաոճն է...
2. Nara03:10 - 3 նոյեմբերի, 2014
Не надо нервничать, государство имеет право проверять! Этого требует народ. Если у вас все чисто, легко доказать в суде! На счет "любви к Армении", мы бы предпочли, чтобы работающие у нас люди "скорее любили, чем не любили нашу страну"!
3. Patriot20:55 - 3 նոյեմբերի, 2014
Для такой маленькой страны как Армения - непозволительно иметь горнодобывающую промышленность. Это загрязнает окружающую среду и там тысячелетиями ничего расти не будет, вода будет отравлена, земля тоже. Что мы передадим нашим будущим поколениям? Скажем что какие-то подонки разграбили страну ради своих карманов? И дети/внуки этих подонков будут пировать на нашем горе - на больных от загрязнения окружающей среды и т.д? Мы же едим овощи и фрукты с этих загрязненных земель, мы едим сып и молоко от скота что там пасется, мед что там собирают пчелы... Мы же позволяем им травить нас и на нашей крови обогощаться какой-то кучке существ. Мы не позволим им этого. Policy Forum Armenia уже делал выкладку по Техуту. Думаю что мы будем конченной страной и конченной нацией, если им позволим начать эксплуатацию Техута, Амуслара.... и не закроем другие уже действующие рудники... Все эти "бизнесмены" должны будут нам возместить ущерб нанесенный нашей природе. И никакими взятками тут не отделаться - мы вам тут не коррупционеры, которые за деньги мать родную на панель выставят... Кстати, а почему наше государство не интересуется - кто же на самом деле владеет Валекс групп или как там эта контора называется - всё там тонет в оффшорах. Не удивлюсь, если во владельцах будут какие-то коррупциоенры /читай дети непорядочных женщин, потому что только морально и физически падшая и "переспавшая" может родить и воспитать коррупционера/.
4. Քյառթ00:10 - 7 նոյեմբերի, 2014
Ետ են Դինո Գոլդը չի որ էլեկտրաշոկ դուբինկեքով աշխատողներին ծեծում էր,էտ են Դինոն չի որ Կապանի գյուղերից մի քանի տասնյակ տռւդավոյ տղու նստցնել տվեց նրա համար որ մարդիկ իրենց հայրենի հողից ,իրենց ոտքի տակի հողից մի քանի գրամ ոսկի էին հանել,էտ են դինոն չի որ ոսկու գրամը իրա վրա նստում է երեք դոլլար բայց Հայաստանի վրա ծախում է եռեսուն դոլարով,էտ են դինոն չի որտեղ ասում են կեսը գալուբոյ են ,գիտեն անունները փոխելով կարան գույններն էլ փոխեն...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ