Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Աշխարհի թագի համար պայքարը մեկնարկեց ոչ-ոքիով



Այսօր Սոչիում մեկնարկեց շախմատի աշխարհի թագի համար պայքարը: Նորվեգացի Մագնուս Կառլսենն առաջին անգամ պաշտպանում է իր տիտղոսը: Հավակնորդը հնդիկ Վիշվանաթան Անանդն է, որից էլ նորվեգացին 2013-ի նոյեմբերին «խլեց» թագը: Իր հերթին բազմափորձ Անանդն այս տարվա գարնանը` հավակնորդների մրցաշարում, անակնկալի բերեց բոլոր նրանց, ովքեր արդեն թոշակառուների շարքին էին դասում «Մադրասի վագր» անվանումը ստացած գրոսմայստերին:

Աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի բացումը կայացել է երեկ, իսկ այսօր տեղի ունեցավ առաջին պարտիան: Սպիտակներով խաղում էր հավակնորդը. գրանցվեց ոչ-ոքի: Մրցամարտը բաղկացած է 12 տուրից, վերջին պարտիան կկայանա ամսի 25-ին: Հավասար հաշվի դեպքում ամսի 27-ին կլինի թայ-բրեյք: Փակման եւ պարգեւատրման արարողությունը կկայանա նոյեմբերի 28-ին:     

Լուս.` մրցամարտի պաշտոնական կայքի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ