HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու հարցը կրկին հետաձգվեց

ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների հեղինակել են «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Նոյեմբերի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկումների արդյունքում մինչեւ մեկ տարով հետաձգել է այդ հարցը:

Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ որոշվել է ստեղծել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ենթակայությամբ գործող ենթահանձնաժողով, որն էլ զբաղվելու է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վերագործարկման ծրագրի մշակման հարցերով:

«Հատկապես ուզում եմ շեշտել այս հարցը, որպեսզի տարաբնույթ եւ տարակետ մեկնաբանությունների տեղիք չտա: Այս ենթահանձնաժողովը պետք է գործի բացառապես «Նաիրիտի» վերագործարկման շրջանակներում ծրագիր մշակելու եւ հնարավորություններն ուսումնասիրելու առումով: Ելնելով այս ամենից` մենք այս հարցը հետաձգել ենք մեկ տարով»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 26-ին ԱԺ-ն մերժել էր ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած՝ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter