HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայտնի է վթարից մահացած 5 ուղևորների ինքնությունը

Գյումրիում գործող Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանից «Հետք» տեղեկացավ, որ նոյեմբերի 10-ի վթարի զոհերի թվում է նաև իրենց աշխատակիցը: 60-ամյա Արամայիս Թումանյանը, ով գյումրեցիների շրջանում առավել հայտնի էր Շիրազունի կեղծանվամբ, թանգարանի ֆոնդապահն էր եւ Հովհաննես Շիրազի ստեղծագործությունների անդավաճան երկրպագուն: Թանգարանում աշխատել է հիմնադրման օրվանից:

1994 թ-ին ծնված Վանիկ Սարգսյանը ծանրամարտիկ էր: 52-ամյա Հաբեթ Սեդրակյանը և 49-ամյա Գայանե Սեդրակյանը ամուսիններ են: Վերջիններս Ախուրյանի բնակիչներ են: Մահացածերի թվում է նաև Գյումրիի բնակիչ, 1959 թ-ին ծնված Մարինե Նազարյանը:

Լուսանկարը` Հայկ Բարսեղյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter