HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Քաղաքային և մարզային իշխանություններն աջակցելու են վթարից տուժածների ընտանիքներին

Նոյեմբերի 10-ին Գյումրի-Երևան մայրուղու Հոռոմի խաչմերուկի հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժածների ընտանիքներին աջակցություն կցուցաբերեն մարզային և քաղաքային իշխանությունները: Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից «Հետքին» հայտնեցին, որ Գյումրի բժշկական կենտրոնում բուժում ստացող անձանց ծախսային մասը հոգալու է պետպատվերի շրջանակներում:

Գյումրու քաղաքապետարանը ևս հոգալու է տուժածների բուժման ծախսը՝ յուրաքանչյուրին համայնքային բյուջեից տրամադրելով գումար` 200-300 հազար դրամի սահմաններում: Քաղաքապետարանից «Հետք»-ին հայտնեցին, որ գումարի կոնկրետ չափը կհաստատվի ավագանու առաջիկա նիստում: Գյումրու քաղաքապետարանը աջակցելու է նաև զոհվածների ընտանիքներին՝ թաղման ծախսերը հոգալու միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter