Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Քրիստինե Պետրոսյանը բարձրացրեց 189 կգ



Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը C խմբում 14 մարզուհիների մեջ զբաղեցրել է 8-րդ տեղը: Քրիստինեն պոկում վարժությունում ձախողումներ չի ունեցել եւ բարձրացրել է 87 կգ, իսկ հրում ձեւում բավարարվել է 102 կգ-ով՝ երրորդ փորձի ժամանակ չկարողանալով բարձրացնել 104 կգ-ը: Ընդհանուր 189 կգ է բարձրացրել նաեւ Վենեսուելայի ներկայացուցիչը, որը անձնական քաշով ավելի թեթեւ էր: Խմբի հաղթողը Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յերան էր (201 կգ):

Հիշեցնենք, որ նույն քաշային կարգի B խմբում հանդես է գալիս Իզաբելա Յայլյանը, իսկ 77 կգ տղամարդկանց A խմբում այսօր հարթակ դուրս կգա Արա Խաչատրյանը:

Լուս.՝ պաշտոնական կայքից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ