HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանցի բնապահպանն արձագանքել է մարզպետին. «Պատրաստ եմ, թեկուզ միայնակ, անժամկետ նստացույց անել»

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքին» իր մտահոգությունն է հայտնել օրեր առաջ Սյունիքի մարզպետի այն հայատարարության վերաբերյալ, թե Սյունիքում նոր հանքեր շահագործելու լուրջ ծրագրեր կան: Ա. Փարսադանյանի ասելով՝ մարզպետը փակագծերը չի բացել, թե խոսքն ինչ հանքերի մասին է: «Նա միայն սահմանափակվեց՝ նշելով, որ այն լինելու է Սյունիքի հարավային հատվածում, բայց ամեն դեպքում խնդիրը մնում է մտահոգիչ, և էական չէ՝ հյուսիսում կլինի, թե հարավում: Եթե նրա հայտարարությամբ հազարավոր նոր աշխատեղեր են բացվելու, բնականաբար, ենթադրվում է, որ հանքարդյունաբերական խոշոր ընկերության հիմնման մասին է խոսքը, որը աղետալի կլինի Սյունիքի մարզի համար»,- ասաց Ա. Փարսադանյանը:

Կապանցի բնապահպանի փոխանցմամբ՝ եթե խոսքը վերաբերում է «Գեղի Գօլդ» ընկերությանը, որի հանքը գտնվում է Նոր Աջաբաջ համայնքի վերին հատվածում, որտեղ  Կապանի խմելու ջրի ակունքներն են, խնդիրն առավել շատ պետք է մտահոգի կապանցիներին:

«Եվ ես՝ որպես կապանցի, որպես մտահոգ քաղաքացի, պատրաստ եմ, թեկուզ միայնակ, անժամկետ նստացույց անել»,- նշեց Ա. Փարսադանյանը: 

Մեկնաբանություններ (4)

Սյունեցի
խոսքն ինչի մասին է, Սյունիքի մարզպետը ադրբեջանցի է :
Herepta
The governor of Syunik is a criminal slime put in place by the criminal mafia in Yerevan. Don't expect more from him
mahmouzian
this guy is tryng to get back the money he lost when they quik him out .he is a true bimbo
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կապանում/Սյունիքում վաղուց «Քաղաքացիական ակցիաների կոմիտե» ստեղծված պիտի լիներ: Պիտի համախմբվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter