Կառլսեն-Անանդ` 2-2
Շախմատի աշխարհի թագի համար պայքարում այսօր գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն ու հավակնորդ Վիշի Անանդը բաժանվեցին խաղաղասիրաբար: Չեմպիոնը խաղում էր սպիտակներով: Կառլսենի 47-րդ քայլից հետո կողմերը համաձայնեցին ոչ-ոքիի:
4-րդ պարտիայից հետո հաշիվը դարձավ 2-2: Հիշեցնենք, որ առաջին մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի, երկրորդում հաղթել էր Կառլսենը, իսկ երրորդում` Անանդը: Վաղը շախմատիստները կհանգստանան, իսկ հաջորդ օրը կրկին կմտնեն պայքարի մեջ:
Սոչիում ընթացող այս մրցամարտում նախատեսված է անցկացնել 12 դասական պարտիա: Առաջինը 6,5 միավոր վաստակած շախմատիստը կճանաչվի հաղթող: Եթե գրանցվի հավասար հաշիվ` 6-6, կխաղարկվի 4 պարտիայից բաղկացած թայ-բրեյք (յուրաքանչյուրին կտրվի 25 ր` գումարած 10-ական վրկ ամեն քայլից հետո): Այս դեպքում էլ հաղթողին ի հայտ չբերելու դեպքում կլինեն եւս մի քանի լրացուցիչ պարտիաներ (ընդհանուր` 5 զույգ կամ 10 հատ, 2-ական` ամեն փուլում), իսկ ամենավերջում` մահվան պարտիա:
Մեկնաբանել