HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պորտուգալիա-Հայաստան 5-րդ դիմակայությունը՝ 23:45-ին

Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, պորտուգալական «Ալգարվե» մարզադաշտում կմերկնարկի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը: «Եվրո-2016»-ի ընտրական փուլի այս խաղը մեր թիմի համար կլինի երրորդը: Հիշեցնենք, որ առաջին խաղում Բեռնար Շալանդի թիմը մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով պարտվել է Դանիային, իսկ երկրորդում՝ Երեւանում, 1-1 խաղացել սերբերի հետ

Սա կլինի հայ-պորտուգալական 5-րդ հանդիպումը: Առաջին երկուսը կայացել են աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Երեւանում գրանցվել է 0-0, իսկ Սետուբալում 3-1 հաշվով հաղթել են դաշտի տերերը: Մերոնցից միակ գոլը խփել է Էրիկ Ասադրուրյանը: Երկրորդ զույգ հանդիպումները «Եվրո-2008»-ի շրջանակներում էին. Երեւանում գրանցվեց 1-1. հաշիվը բացեց Ռոբերտ Արզումանյանը, սակայն հետո Ռոնալդուն փրկեց իր թիմին: Լեյրիայում 1-0 հաշվով հաղթեցին դաշտի տերերը, սակայն մրցավարը Հայաստանի հավաքականի օգտին չնշանակեց բացահայտ 11-մ հարված: 

Հիշեցնենք, որ ընտրական I խմբում ընդգրկված են նաեւ Ալբանիան, Դանիան, Սերբիան: Խմբի առաջատարն այս պահին 4-ական միավորով ալբանացիներն ու դանիացիներն են, պորտուգալացիներն ունեն 3, իսկ հայերն ու սերբերը՝ 1-ական միավոր: 

Այսօր կկայանա նաեւ Սերբիա-Դանիա հանդիպումը, իսկ ալբանացիները ընկերական խաղ կանցկացնեն մրցակցի հարկի տակ «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլի տանտեր ֆրանսիացիների հետ, որոնք ազատված են ընտրական փուլից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter