Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Մելինե Դալուզյանն ընդամենը 11-րդն է



Այսօր Ալմաթիում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում ավարտվեց 69 կգ կանանց պայքարը: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը: Մեր մարզուհին պոկում վարժությունում բարձրացրեց 102, իսկ հրումում՝ 125 կգ՝ ցույց տալով երկամարտի 227 կգ արդյունք:

9 հոգուց բաղկացած A խմբում Մելինեն զբաղեցրեց 8-րդ տեղը: Իսկ ընդհանուր քաշային կարգում գյումրեցի մարզուհին ընդամենը 11-րդն էր՝ իրենից առաջ թողնելով B խմբի երեք ծանրորդուհիների:

Աշխարհի չեմպիոն դարձավ հյուսիսկորեացի Ռյո Ուն Հուին (երկամարտում՝ 265 կգ), երկրորդը ղազախստանցի Ժազիրա Ժապարկուլն էր (262 կգ), իսկ երրորդը՝ Չեն Յույուանը (261 կգ)

Վաղը մեր մասնակիցներից ելույթ կունենա 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, որն ընդգրկված է A խմբում: 

Լուս.՝ առաջնության պաշտոնական կայքից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ