HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն էլ տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ավտոճանապարհներին մառախուղ է: Մեղրու տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter