HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հացադուլ՝ զոհված օդաչուների մարմինները վերադարձնելու պահանջով

Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց որպես բողոքի ակցիա հացադուլ է սկսել՝ պահանջելով վերադարձնել ղարաբաղաադրբեջանական սահմանում նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված հայկական ուղղաթիռի զոհված օդաչուների մարմինները:

«Հացադուլս սկսել եմ այսօր՝ ժամը 13:45 րոպեից. հենց այդ ժամին է Ադրբեջանի կողմից խփվել ուղղաթիռը»,- «Հետքի» հետ զրույցում ասած Դավիթը:

Սանասարյանը բողոքի իր այս ակցիան անցկացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շենքի դիմաց, քանի որ կարծում է, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է պարտավոր երկու կողմերի հետ շատ արագ բանակցություններ վարել և միջավայր ստեղծել հարցի լուծման համար: Կարմիր խաչը նույնպես որոշակի իրավասություններ ունի նման հարցերը կարգավորելու գործում, սակայն այս դեպքը, ըստ Դավիթ Սանասարյանի, քաղաքական հատկանիշներ ունի, և հենց Մինսկի խումբն է պարտավոր լուծում տալ:

Հացադուլ հայտարարած քաղաքացին միջազգային հանրությանը կոչ է անում լինել ավելի ադեկվատ, հասկանալ որ իրենց լռությունը, ձգձգումը, բալանսի խախտումը կարող է հանգեցնել տարածաշրջանում պատերազմի:

Մեկնաբանություններ (4)

Վան
2.Արման, ախր մեզ բաքու հասնել պետք չէ, մեզ պետք է մեր եղածը պահենք ու մեր տղաների դիերին արժանապատվորեն կարողանալ տեր կանգնել, ինչպես ասում են գործել է պետք, այլ ոչ թե տաքուկ գրասենյակներից խոսքերով հասնել բաքու։
Lianna
Դեպքի հաջորդ օրը երկրի նախագահը ուղղաթիռով մեկնեց Ստեփանակերտ`ուղղաթիռով,իբրև թե ապացուցելու,որ ոչինչ ու ոչ ոք մեզ չի վախեցնի,որ իբրև թե իր շքախմբով ավտոմեքենայով չի գնում`ապացուցելու համար,որ եթե այդքան համարձակություն ունեն,թող իր ուղղաթիռն էլ խոցեն:Դե եթե այդքան վստահ է,այդքան անվախ է,թող պաշտպանության նախարարն ու նախագահը մի որոշ խմբով մեկնեն`օդաչուների մարմիններն էլ բերեն,բա ում կամ ինչի են սպասում
arman
Ոմանք դեռ կհասնեն բաքու, ու ոլորը կտեսնեն դա, էդ թվում և դու,Վան. Պետք չէ' հեգնել. Ցավ ես ապրում, խնդրեմ, միանում եմ քեզ. Կգա վրեժի օրը, միասին, ոգևորված մեր տղաներով, մի քանի պայծառ տողեր կշարադրենք.
Վան
Ահավոր է ահավոր, մեր տղաների մարմինները այսքան ժամանակ է իրենց հանգիստը չեն գտնում ու դեռ ոմանք տեսեք-տեսեք հեսա հասնում էին Բաքու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter