HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ի տնօրենը ցավակցել է զոհված երիտասարդի հարազատներին

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրինությունը իր խորին ցավակցությունն է հայտնում այսօր՝ նոյեմբերի 17-ին, կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհված ընկերության 29-ամյա աշխատակից Արթուր Նահապետյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

«Խոսքերն անկարող են սփոփել Արթուրի հարազատների ու մերձավորների վիշտը: Արթուրի ողբերգական կորուստը նաեւ իմ անձնական կորուստն է, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» յուրաքանչյուր աշխատակցի վիշտն է: Մենք մեր անկեղծ զորակցությունն ենք հայտնում Արթուրի ընտանիքին ու հարազատներին՝ ցանկանալով համբերություն և տոկունություն: Պատահարի առաջին պահից հանգուցյալի հարազատների ու մերձավորների կողքին  ենք եւ ամեն ինչ անում  ենք նրանց նեցուկ լինելու համար»,- իր ցավակցական ուղերձում ասել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Նիլ Ստիվենսոնը:

Ընկերության տնօրինությունը, կիսելով Արթուրի գործընկերների ու հարազատների կորստի ցավը, հավաստիացնում է, որ դժբախտ պատահարի հանգամանքները մանրամասնորեն կուսումնասիրվեն և կկատարվեն համապատասխան եզրահանգումներ:

Մեկնաբանություններ (3)

arman
Այո', արդյունք բառը կիրառվում է դրական ելքի դեպքում, իսկ հետևանքը` բացասական. Հետևաբար` հարգարժան լրագրողը սխալ է թույլ տվել իր տեքստում.
Թլկատինցի
Արմենակ՝ դժբախտաբար Հայաստանում գործածուած «հայերէնը» ռուսաց լեզուի ազդեցութեան ներքոյ այլասերւում է: Չնայած, արդյունքում, հետ կապված.......օրինակները անթիւ են: Նոյնիսկ շարահիւսութիւնը ենթակայ է այդ այլասերմանը: Այստեղ, քչերն են մտահոգւում այս խնդրով:
Արմենակ Եղիայեան
Յարգարժա՛ն խմբագրութիւն, Յօդուածիդ մէջ սխալ կիրարկուած է տնօրինություն բառը. պէտք է ըլլայ տնօրենություն, որ կը նշանակէ հաստատութիւնը վարող, տնօրինող տնօրէնն ու անոր անձնակազմը: Տնօրինություն կը նշանակէ տնօրինելը պարզապէս կամ տնօրինում: Բաց աստի, ինչո՞ւ կը գրէք « դժբախտ պատահարի ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ զոհված...» և, այլն. այս արդյունքում-ը գռեհիկ ռուսաբանութիւն է. հայերէն պէտք է ըսել՝ «դժբախտ պատահարի ՀԵՏԵՒԱՆՔՈՎ զոհված...» և այլն: Շնորհակալութիւն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter