Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Մագնուսը մոտենում է իր նպատակին. Կառլսեն-Անանդ՝ 4,5-3,5



Սոչիում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կորչման համար պայքարում Մագնուս Կառլսենը կամաց-կամաց մոտենում է իր նպատակին: Նորվեգացի գործող չեմպիոնը 4,5-3,5 հաշվով առջեւում է: Հիշեցնենք, որ առաջին պարտիայում, որում սիպտակներով խաղում էր հավակնորդ, հնդիկ Վիշի Անանդը, գրանցվեց ոչ-ոքի: Երկրորդում Կառլսենը հաղթեց: Սակայն հաջորդ իսկ խաղում առավելության հասավ Անանդը՝ հաշիվը դարձնելով 1,5-1,5: 4-րդ եւ 5-րդ տուրերում մրցակիցները խաղաղասիրաբար բաժանվեցին, իսկ 6-րդում սպիտակներով հանդես եկող նորվեգացին կրկին առաջ անցավ հաշվի մեջ՝ 3,5-2,5: Հաջորդ երկու՝ 7-րդ եւ 8-րդ պարտիաներում հաթող չեղավ, ու մրցամարտի հաշիվը դարձավ 4,5-3,5:  

Թագի պայքարը բաղկացած է 12 պարտիայից, եւ եթե Մագնուսը եւս երկու միավոր վաստակի մնացած 4 պարտիայում, ինչը շատ հավանական է թվում, կպահպանի իր կոչումը: 

Վաղը հանգստյան օր է: Ամսի 20-ին եւ 21-ին կկայանան 9-րդ եւ 10-րդ պարտիաները: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ