HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեր-Պետրոսյանն ու Լեհաստանի դեսպանը հանդիպել են

ՀԱԿ-ից հայտնում են, որ այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Լեհաստանի արտակարգ եւ լրազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն` վերջինիս նախաձեռնությամբ։

Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական հարցերին, հնարավոր զարգացումներին ու քաղաքական պրոցեսների հանգուցալուծման հեռանկարներին։

Առաջին նախագահը ներկայացրել է նաեւ տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ իր տեսակետներն ու գնահատականները։

Նախագահ Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար եւ մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ։

Հանդիպմանը մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Ավետիս Ավագյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter