HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է փորձագետ Սարգիս Հայրապետյանը։

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետ Սարգիս Հայրապետյանը հանցագործությամբ տուժողի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը նվազեցնելու համար դեպքին առնչվող զինծառայողներից մեկից պահանջել է 150.000 ՀՀ դրամ։

Ապացույցների համակցության հիման վրա կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով Ս.Հայրապետյանը ձերբակալվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter