HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Ս.Սարգսյանը ողջունել է բարեկամ Կիպրոսից ժամանած բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը, նշելով, որ այցը լավ հնարավորություն է հանգամանորեն քննարկելու հայ-կիպրական օրակարգի հարցերը, նախանշելու համագործակցության հետագա ծրագրերը:

Հանրապետության նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը երկուստեք ընդգծել են, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները դարերի խորքից եկող բարեկամական հարաբերություններ ունեն, պատմության ընթացքում անցել են բազում փորձությունների միջով և այսօր էլ, որպես անկախ պետություններ, շարունակում են ամրապնդել միջպետական հարաբերություններն ու խորացնել համագործակցությունը:

Յանակիս Օմիրուի համոզմամբ, երկու ժողովուրդներն էլ մշտապես հիմնվել և հիմնվում են համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա և նաև դրա շնորհիվ է, որ կարողացել են դիմագրավել բոլոր փորձությունները: Նա ընդգծել է, որ այցելել է եղբայրական և ոչ թե՝ օտար երկիր, որտեղ իր գլխավորած պատվիրակությանը ջերմությամբ են ընդունել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պատմական ամուր հիմքի և փոխադարձ հարգանքի վրա ձևավորված հայ-կիպրական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Սերժ Սարգսյանը և Յանակիս Օմիրուին կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի առավել սերտացումն ու փոխգործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում:

Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին ու ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկը ճանաչելու և անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին օգնության ձեռք մեկնելու՝ ապաստան տրամադրելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար:

Հանդիպմանը ՀՀ նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին ու արդի մարտահրավերներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter