HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը բարելավել է դիրքերը «Doing Business» վարկանիշային աղյուսակում

Համաշխարհային բանկի 2014 թ. «Doing Business» վարկանիշային աղյուսակում Հայաստանը 4 կետով բարելավել է իր դիրքը` 49-րդ կետից բարձրանալով 45-րդ կետ: Պատճառը, ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Հայաստնում վերջին շրջանում իրականացված մաքսային բարեփոխումներն են: Այս մասին նա հայտնել է այսօր` Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպման ժամանակ:

Կունիո Միկուրիան առաջին անգամ Հայաստան է այցելել 2009 թ., և վարչապետի հետ այս հանդիպման ժամանակ նշել է, թե իր կատարած առաջին այցից հետո Հայաստանն էական առաջընթաց է արձանագրել կառավարության` հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ուղղված քաղաքականության մեջ: Հանդիպման մանրամասները` այստեղ:

Մեկնաբանություններ (1)

Վարուժ
Soon diaspora Armenians will run out of excuses for not doing business in Armenia.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter