HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԵԴ-ը հրապարակել է ՀՀ քաղաքացիների գործերով վճիռները. 160 հազար եվրո` կառավարությունից

 

 2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի»«Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործերով: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը:
 
Բոլոր երեք գործերով դիմումատուները մերժել են, մինչև ՄԻԵԴ դիմելը և ՄԻԵԴ-ում գործի քննության ընթացքում, ՀՀ կառավարության կողմից արված փոխհատուցման առաջարկները:
«Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են 300.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 44.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ այստեղ:
«Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 300.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 52.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ այստեղ:
«Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 370.000 եվրո գումար: Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 64.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ այստեղ:

 

Մեկնաբանություններ (2)

Գայանե
Գոնե նման վճիռները խթան լինեն սեփական դատարաններում զտումներ անելու, անբարեխիղճ/ մեղմ ասած/ դատավորներից մաքրվելու , դրանց պատասխանատվության կանչելու․․․
Karen
Աշխարհի ստորագույն դատարաններից է ՄԻԵԴ, Ուղղակի միամիտները շատ, որոնք հրաշքի են սպասում: Դրան գումարած որոշ , որոնք ուրիշի դժբախտության հաշվին փորձում են մի բան կպցնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter