HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկային ստուգումների արդյունքում 256.9 մլն դրամի լրացուցիչ պարտավորություն է առաջադրել

Ֆինանսների նախարարությունը նոյեմբերի երկրորդ տասնօրյակում հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս  ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքներ է իրականացրել եւ ստուգումների արդյունքում արձանագրել 173մլն 241 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ստուգված ընկերությունների թվում են` «ԻՆՏՐԱՔՈՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍՊԸ`  62.8մլն դրամ, «ՇԻՆԱՐԱՐ  ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ` 36.6մլն դրամ, «ԽԱՄՄ ԳՐՈՒՊ»  ՍՊԸ` 23.7մլն դրամ, «ՄԱՍԻՍԱՎԱՆ ԲՐԵՆՉ»  ՍՊԸ` 11.7մլն դրամ,  «ՄԻ ԸՆԴ ԳԱ»  ՍՊԸ՝  7.2մլն դրամ, «ԿԱԳԵՎ» ՍՊԸ` 7.3մլն դրամ և այլն: 

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով  18 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 26-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 6-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու`  10 ստուգումներ և այլն:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, նոյեմբերի երկրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 14 միջոցառում` կապված  հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ,  բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 4 ստուգում, իսկ  77 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում համապատասխան հարկ վճարողներին առաջադրվել է 5.3մլն դրամի տուգանք:

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 31 հազար 499 հատ կամ 189.4%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 1 մլրդ 240մլն դրամով կամ 29%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակն աճել է 8 հազար 833 հատով կամ 11.7%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարը` 1մլրդ 475.3մլն դրամով կամ 36.9%-ով:

ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3874 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

Հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 53 հարկ վճարողի մոտ առաջացել է 78.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև լրացուցիչ հայտարարագրվել է 30 աշխատող:

Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 256.9 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:


01.11-10.11.2014թ. ընթացքում  10.0 մլն. դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ

Հ/Հ

ՀՎՀՀ

Անվանումը

Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը

Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ)

1

09202127

ԱՆԱՊԱՏ-2   (ԱԿ)

1

59,951,064

2

08410004

ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ (ՍՊԸ)

1

25,210,496

3

00842595

ԲԱՂԼ (ՍՊԸ)

1

20,615,785

4

00093432

ՄԻՐԱԴԱ (ՍՊԸ)

1

18,190,260

5

04716994

«ԳԼԱՍ ՈՒՈՐԼԴ ՔԱՄՓՆԻ»  (ՓԲԸ)

1

14,335,057

6

01544673

ԿԵՆՏՐՈՆ-ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ  (ՓԲԸ)

1

12,723,121

8

43053135

Գարիկ Մնացականյան   (ԱՁ)

1

12,000,000

9

07203388

,,ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ,, (ՍՊԸ)

1

11,700,000

10

09212439

ՌՈՅԱԼ ՓՐԻՆԹ (ՍՊԸ)

1

11,215,096

11

02577652

ԼՈՒ-ԼԻ-ԼՈՒ (ՍՊԸ)

1

10,621,000

12

00040569

ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ  (ՓԲԸ)

1

10,000,000

13

00450801

ԲԻԴԵՔ (ՍՊԸ)

2

46,383,146

14

02800117

ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ   (ԲԲԸ)

2

42,639,852

15

03530369

ՍԹՈՈՒՆ ԼԵՆԴ (ՍՊԸ)

2

14,738,339

16

00003206

ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ   (ԲԲԸ)

2

14,446,002

17

01804023

ՀԱՅԿԱԶՄԳԱԶ ՄԱՍՆԱԳԻՏ.ՁԵՌՆԱՐԿՈՒԹ  (ՓԲԸ)

2

11,315,361

18

01516105

ՖԱՅՆ (ՍՊԸ)

3

54,781,690

19

00085211

ՄԱՔՈՒՐ ՕԴ (ՍՊԸ)

3

16,547,530

20

01219864

ԷԴԻՓԻ ՍԵՐՎԻՍ (ՍՊԸ)

3

14,419,033

21

01816719

ՍԻՏՏԱ ԳՐՈՒՊ (ՍՊԸ)

3

13,070,394

22

01557589

ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ (ՍՊԸ)

3

10,465,400

23

01804633

ՄՈՒՇ (ՍՊԸ)

5

30,283,440

24

02233484

ՄԻԿՄԵՏԱԼ  (ՓԲԸ)

5

18,761,581

25

01829451

ՓՐԻԹԻ ՈՒԵՅ (ՍՊԸ)

5

10,704,450

26

01517529

ԱՐԱՍՈ (ՍՊԸ)

12

19,868,205

27

01842346

ԱԼԵՔՍ ԳՐԻԳ (ՍՊԸ)

18

15,317,795

28

02609379

ԴԱՐՖ (ՍՊԸ)

22

10,825,100

29

01222567

ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ (ՍՊԸ)

99

14,879,594

30

00876234

ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ (ՍՊԸ)

116

24,799,685

31

01836706

ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ (ՍՊԸ)

287

24,275,167

32

00076358

ՕՐԻՖԼԵՅՄ ՔՈՍՄԵԹԻՔՍ

629

19,032,996

Ընդամենը

1,234

634,116,639

 

New layer...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter