HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտն ուզում է բժշկվել, որ բժիշկ դառնա

Անահիտը 8 տարեկան է, երազում է դառնալ բժիշկ, որ կարողանա բուժել բոլոր հիվանդ մարդկանց: Իսկ մինչ այդ իրեն է հարկավոր բժիշկների ու մարդկանց օգնությունը: Փոքրիկի սիրտը խնդիր ունի՝ դիլատացիոն կարդիոմիոպաթիա: Երկու տարեկանից Անահիտը գտնվում է բժիշկների հսկողության տակ, սակայն վերջին շրջանում վիճակը սրվել է։ Փոքրիկ աղջկան փրկելու համար անհրաժեշտ է սրտի վիրահատություն, որը կարող են անել միայն արտերկրում: Նման վիրահատության  համար վճարել ծնողներն անկարող են:

Անահիտն այժմ գտնվում է հիվանդանոցում, բժիշկների անդադար հսկողության տակ եւ սպասում, որ մոլորակում ապրող մարդիկ կիմանան իր եւ իր երազանքի մասին, կլինեն բարեգութ, ու յուրաքանչյուրը իր ներդրումով կփրկի իր կյանքը:  Անահիտը խոստանում է, որ երբ մեծանա կդառնա լավագույն բժիշկներից եւ կփրկի բազում փոքրիկների կյանքեր:

Մարդիկ, յուրաքանչյուրիս չնչին ներդրումը կարող է կուտակվել եւ փրկել մի փոքրիկի  կյանք:

Հաշվեհամարներն են՝

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»
16066001848402 AMD
16066001848403 USD
16066001848405 RUR
16066001848404 EUR

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Յարգելի՛ խմբագրութիւն, Քանի մը անգամ գրած եմ՝ առանց պատասխանի արժանանալու. ինչո՞ւ կը գրէք 21 նոյեմբերի, 2014 և չէք կիրարկեր մաքուր հայեցի ոճը՝ 21 նոյեմբեր 2014: Յուսամ այս անգամ կ'արժանանամ գոհացուցիչ լուսաբանոթեան մը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter