HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 1-ի տասը զոհերի գործերը կքննվեն առանձին վարույթներով

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Ինչպես նշված է դատախազության տարածած մամլո հաղորդագրության մեջ, գլխավոր դատախազը, հաշվի առնելով, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներից յուրաքանչյուրը մտահոգված է իր հարազատի մահվան բացահայտման հանգամանքներով, զոհերի հարազատների ներկայությամբ ՀՀ գլխավոր դատախազության «Հատկապես կարևոր գործերով քննության վարչությանը» հանձնարարել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովվելու համար, ցուցում տալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նշված քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատելու մասին:

«Տուժողների իրավահաջորդները օրենքով թույլատրելի սահմաններում ներգրավված կլինեն նախաքնության գործընթացում և հնարավորություն կունենան  լիարժեքորեն իրացնել տուժողի իրավահաջորդի իրենց իրավունքները»,- հանդիպման ընթացքում զոհերի հարազատներին վստահեցրել է  Գլխավոր դատախազը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter