HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերադարձվել է ուղղաթիռի անձնակազմից մեկի դին եւ օդաչուների մասունքները (վիդեո)

ԼՂՀ զինված ուժերը ստիպված են եղել դիմել հատուկ նշանակության գործողության` հակառակորդի կողմից նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները վերադարձնելու համար: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության բաժնից:

Գործողությունների արդյունքում` դեպքի վայրից տարհանվել է անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները, եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը երկու զոհ է տվել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

Մեկնաբանություններ (2)

Սամվել
Ապրեք,տղաներ
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա լավ լուր է և իրոք պրոֆեսիոնալ կատարված գործողություն՝ բանակի կողմից: Նման բոլոր դեպքերում հայը գլուխը սառը պիտի պահի և մտածի,թե որ հակաքայլերը Հայաստանին (և Արցախին) ամենամե՛ծ շահը կբերեն:........................................... ՀԳ. Այնուամենայնիվ՝ հայկական կողմում էլ անպայմա՛ն պատասխանատվության պիտի ենթարկվեն բոլոր այն մարդիկ,որոնց սխալ հրամանատարության հետևանքով 3 օդաչու զոհվեց և թանկ տեխնիկա կործանվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter