HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. որոշ ճանապարհահատվածներում էլ մառախուղ է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սելիմի լեռնանցքը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղը մառախլապատ են: Թեթև մառախուղ է նկատվում նաև Մեղրու սարերում:

Գորայք-Սառնակունք ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում, ինչպես նաև Շիրակի մարզում: Գիշերվա ընթացքում թեթև ձյուն է տեղացել նաև Սյունիքի մարզի Գորիս, Սիսյան և Մեղրի քաղաքներում: Անձրև է տեղում Արարատի մարզում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter