HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Lուծարվում է Արարատյան հարթավայրում գտնվող ապօրինի ամենամեծ խորքային ինքնաշատրվանող հորը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում:

Նոյեմբերի 21-ին ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի հարակից տարածքում խումբը սկսել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ի հաշվեկշռում գտնվող աննախադեպ մեծության՝ 380 լ/վ ջրատվությամբ վթարային ինքնաշատրվանվող խորքային հորի լուծարման աշխատանքների երկրորդ փուլը:

Խորքային հորի մեկ տարվա ջրատվությունը կազմում է 12 մլն մ³: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ 100 մետր խորություն ունեցող հորի լուծարման հիմնական՝ երրորդ փուլը սկսելու համար, այս փուլում մի քանի պոմպերի միջոցով կատարվում է լճի վերածված հորատանցքի հարակից տարածքներից ջրահեռացման աշխատանքները:

Այն թույլ կտա հայտնաբերել հիմնական հորատանցքը, որը տասնամյակների ընթացքում վթարվելու պատճառով մի քանի մետրով տեղաշարժվել է: Լուծարման աշխատանքների երրորդ փուլում նախատեսվում է ամբողջ խորությամբ խճալցում և կավալցում: Այս մասին հայտնում է ՀՀ ԲՆ-ն: 

Մեկնաբանություններ (2)

Թլկատինցի
Գեւորգ - քանի որ սա պաշտօնական յայտարարութիւն է, անշուշտ պիտի օգտագործեն մեղմասացութիւն: Ուրիշ հարց թէ Հետքը ինչու աւելի պարզ լեզուով չի ներկայացնի նիւթը:
Գեւորգ
Հոդվածը հետաքրքիր է! Սակայն ինչու՜ է «Լուծարվում» «ապօրինի... հորը» (!) այլ ոչ թե, ասենք - «Փորձում են գտնել ու փակել անտեր ծակը..» որն ավելի պարզ կներկայացներ կատարվող գործողությունները (այսինքն, «գործառույթների փուլերը»՝ ըստ օգտագործվող գեր-գրագետ գրասենյակային լեզվի!)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter