HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնական բանկը պարզաբանում է դրամի տատանման պատճառները

Այսօր տարադրամի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը գերազանցել է 435 դրամը: Դրամի արժեզրկման առնչությամբ ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է հրապարակել իր պաշտոնական կայքում.

«ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև  բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: 

Կենտրոնական բանկը, խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը»:

Մեկնաբանություններ (1)

Raf
This is probably one of the only good things that this government has done in the last few years. I believe the Armenian Dram has room for some 30% devaluation. Armenia is a poor country and the value of its currency does not match with the economic reality in the country. The only thing which supports the current rate is the remittances sent from Russia and elsewhere, this is not a sustainable economic model and the flow of money from Russia will eventually stop. Weaker dram will lead to robust domestic production and export, less import and stronger tourism. It is time for government to understand that employment is the number one problem in the country, not inflation.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter