HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Ա.Ղուկասյանի լիազորությունները կասեցվել են

Նա մեղադրվում է ծառայողական անփութության համար

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ մեղադրանք է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Ա. Ղուկասյանին: Ա. Ղուկասյանը, մշտապես լինելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնը` քրեական գործով նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պարտականությունը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել  քրեական դատավարությանը մասնակցող անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:

Ա. Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:

Որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված կարգով Ա. Ղուկասյանին մեղադրանք առաջադրելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter