HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկական սրճարանում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ`2014թ. նոյեմբերի 19-ին` ժամը 22:30-ի սահմաններում, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից» ահազանգ է ստացվել, որ աջ ականջախեցու և պարանոցի շրջանում բոցով առաջին-երկրորդ աստիճանի ջերմային այրվածք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ա.Բարսեղյանը:

Պարզվել է, որ Ա. Բարսեղյանը վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի 5/3 հասցեում գործող «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկի պայթյունի հետևանքով: 

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2014թ. նոյեմբերի 19-ին՝ «Փուչիկների աշխարհ» կազմակերպության տնօրենը սրճարան է բերել 10 հատ փուչիկ, որոնք, պայմանավորվածության համաձայն, պետք է լիցքավորված լինեին հելիումով:

Դեպքի առթիվ 2014թ. նոյեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Ա. Բարսեղյանին որպես տուժող ճանաչելու մասին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունըշարունակվում է:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter