HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանով անցնող միջպետական ավտոճանապարհը երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին` ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 314-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր: 

«Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից ամբողջ գիշեր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհը նոյեմբերի 26-ին`ժամը 09:00-ի դրությամբ, երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter