HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի սպանությունը

Հատուկ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ի սպանության դեպքի առթիվ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Դեպքի վայրում պատշաճ կատարված զննության արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են մի շարք փորձանմուշներ՝ ինչպես հագուստի մանրաթելերի, այնպես էլ՝ մատնահետքերի, որոնք էլ նպաստել են հանցագործության բացահայտմանը։

Նշանակվել են դատաբժշկական եւ դատամատնադրոշմային փորձաքննություններ, ինչպես նաեւ՝ դատահետքաբանական եւ միկրոմասնիկների քրեագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք,  կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, ստացվել եւ հետազոտվել են հեռախոսազանգերի վերծանումները։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողի ննջասենյակում հայտնաբերված ձեռքի ափի հետքերից մեկը թողնվել է նույն գյուղի բնակիչ Ա.Ստեփանյանի կողմից։

Պարզվել է նաեւ, որ վերջինս, մեկ այլ քաղաքացու անվամբ, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող գրավատներից մեկում գրավադրել է Հ.Գրիգորյանին պատկանող ոսկյա մատանին եւ ոսկյա ականջօղերը (մեկ զույգ)։ Դրանք հայտնաբերվել եւ ներկայացվել են ճանաչման տուժողի իրավահաջորդին եւ քրոջը, ովքեր հավաստել են, որ դրանք պատկանում են տուժողին։ 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Յարգելի՛ խմբագրութիւն, Իմ հարցս Ձեր հետ լեզուական է. կը խնդրեմ, այս զզուելի ու ապականիչ «արդյունքում»-ը, որ գռեհիկ ռուսաբանութիւն է, փոխարինեցէք հայեցի «շնորհիւ» յետադրութեամբ: Որպէսզի ուրախանան Մեսրոպն ու Սահակը: Շնորհակալութիւն: ա) Միջոցառումների արդյունքում բացահայտվել են... բ)Զննության արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են... գ)Միջոցառումների արդյունքում պարզվել է...:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter