HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ի շենքի դիմաց փորձել են այրել Նախախորհրդարանի անդամի մեքենան

Նախախորհրդարանը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ս.թ. նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, չարագործները փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի անձնական օգտագործման ավտոմեքենան: Ավտոմեքենան մասամբ է այրվել, քանի որ դեպքի վայր ժամանած հրշեջ խումբը հասցրել է մարել կրակը: Մեքենայի վրայից պոկել են նաև «100-ամյակը առանց ռեժիմի» գրությամբ ինքնասոսնձվող պիտակը: Շահեն Պողոսյանի ավտոմեքենան կայանված է եղել Նալբանդյան փողոցի վրա՝ ԱԱԾ-ի շենքի դիմաց: 

Ուժեղացված մշտական հսկողության և տեսադիտարկման տակ գտնվող տարածքում նման արարքի կատարումը, որը զուգորդված է ավտոմեքենայի սեփականատիրոջ քաղաքական գործունեությունը խորհրդանշող գրությամբ պիտակը պոկելով, հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, այդ արարքի շարժառիթն անձնական չէ: «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը ընդունում է նաև այսօրինակ մարտահրավերները և հավաստիացնում, որ անկախ ամեն ինչից, Շարժումը 2015 թ. ապրիլի  24-ին ոտքի է հանելու մեր ժողովրդին և հեռացնելու է ռեժիմին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter