HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրկիզել են մեքենաներ. մենք ընդունում ենք մարտահրավերը

Նախախորհրդարանը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի, նաև Նախախորհրդարանի աջակից Սամվել Սարգսյանի և քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի ավտոմեքենաները, ինչպես նաև փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Կարո Եղնուկյանի ավտոմեքենան: Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին՝ բացառությամբ Կարեն Հարությունյանի ավտոմեքենայի: Այս դեպքերի առթիվ Շարժման կազմակերպած մամուլի ասուլիսի ընթացքում Վարուժան Ավետիսյանը և Վարդան Հակոբյանը տեղեկացրեցին իրենց դիրքորոշման և կատարվածի մանրամասների մասին: 

«Վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ հրկիզվել են 7 ավտոմեքենա։ Սա մենք որակում ենք հստակ ուղերձ՝ ուղղված «100-ամյակը առանց ռեժիմի» ավտոերթերի դեմ»,- նշել է Վարուժան Ավետիսյանը:

«Վնաս կրած բոլոր ավտոմեքենաների համար «Իրավունք և աջակցություն» հիմնադրամը կազմակերպում է դրամահավաք։ Կոչ ենք անում բոյկոտել ռեժիմի կողմից վերահսկվող և կազմակերպվող դրամահավաքները և գումարները տրամադրել ռեժիմի անօրինական քայլերից տուժած անձանց»,- հավելել է Վարդան Հակոբյանը:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter