HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրի-Աշոցք միջպետական ավտոճանապարհը կրկին երթևեկելի է

Գիշերը` ժամը 01:00-02:00-ի սահմաններում, Գյումրի-Աշոցք միջպետական ավտոճանապարհի (Մ1, Երևան-Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման) Քեթիի լեռնանցքի 139-140-րդ կմ հատվածում ծանրաքաշ 6 ավտոմեքենաների մաշված անվադողերի պատճառով տեղի էր ունեցել խցանում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությամբ տեղեկությամբ` «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության աշխատակիցները կարճ ժամանակով երթևեկությունը տվյալ հատվածում վերականգնել են:

Նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ այսօր՝ ժամը  09:40–ի  դրությամբ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի  հատվածում, Գյումրիից դեպի  Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Ստեփանավանի,  Դիլիջանի, Տավուշի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի,  Վարդենիսի, Եղեգնաձորի,  Վայքի, Ջերմուկի, Սիսիանի,  Գորիսի, Մեղրիի ավտոճանապարհներին,  Վարդենյաց  և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:

Ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter