HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկաթուղային տրանսպորտի ոլորտը պատրաստ է ԵՏՄ անդամակցությանը

Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության արդյունքում երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառում նախատեսվող իրավական փոփոխությունները քննարկելու, հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցավ քննարկում։

Մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը, ոլորտի այլ պատասխանատուներ։

Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառում չկա որևէ խոչնդոտ, որը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացների վրա։

Քննարկման ընթացքում նշվել է նաև, որ նախարարությունը պատրաստակամ է երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և օժանդակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter