HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ի՞նչ արժեք ունի դատարանի որոշումը Հասմիկ Պողոսյանի համար

«Հայաստանի ազգային պատկերասրահի» տնօրեն Փարավոն Միրզոյանի խնդրանքով ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Սահակյանն իր անձնական հավաքածուում գտնվող նկարիչ Խաչատուր Եսայանի գործերը երկու տարի առաջ մի քանի օրով տվել է պատկերասրահին՝ ներկայացնելու նկարչի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում: Հետո հանկարծ «պարզվել» է, որ այդ նկարներից երկուսը՝ «Առավոտը Սեւանում» եւ «Սեպտեմբեր», պետության սեփականությունն են:

Հարուցվել է քրեական գործ, եւ քննիչի որոշմամբ՝ հիշյալ գեղանկարներն ի պահ են տրվել պատկերասրահին: Բայց գործի վարույթը կասացվել է՝ հանցագործի աձն անհայտ լինելու հիմնավորմամբ: Իսկ այս տարվա հուլիսին օրինական ուժ է ստացել Կենտրոնի դատարանի որոշումը, ըստ որի` վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է «վերացնել Ստեփան Սահակյանի սեփականության իրավունքի խախտումը` նրա պատասխանատու պահպանմանը հանձնելով իրեղեն ապացույց ճանաչված «Սեպտեմբեր» եւ «Առավոտը Սեւանում» գեղանկարները»:

Քննիչը սկսել է «խնդրագրեր» ուղարկել պատկերասրահի տնօրենին, որպեսզի դատարանի որոշումն ի կատար ածելու համար «Առավոտը Սեւանում» եւ «Սեպտեմբեր» գեղանկարները վերադարձվեն Կենտրոնականի քննչական բաժին: Պատկերասրահը ոչ դատարանի որոշումը, ոչ էլ առավել եւս քննիչի խնդրանքը չի կատարել՝ պատճառաբանելով, թե նկարները վերադարձնելու համար խնդրել է մշակույթի նախարարության գրավոր թույլտվությունը, որն այդպես էլ չի ստացել:

Քննչական մարմինը «ստիպված» դիմել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ խնդրելով պատկերասրահի տնօրեին հանձնարարել՝ «չխոչընդոտելու դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման կատարմանը եւ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված գեղանկարները անհապաղ վերադարձնել Կենտրոնականի քննչական բաժին»:

Ի պատասխան՝ նախարարը դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ խնդրել համապատասխան փորձաքննությամբ նույնականության միջոցով պարզել` արդյոք հիշյալ գեղանկարները պետությա՞ն սեփականությունն են, թե՞ ոչ: Արդյունքում դատախազությունը հայցով մտել է դատարան՝ պահանջելով ճանաչել ՀՀ սեփականության իրավունքը «Սեպտեմբեր» եւ «Առավոտը Սեւանում» գեղանկարների նկատմամբ, դրանք վերցնել Ստեփան Սահակյանի տիրապետումից եւ հանձնել Ազգային պատկերասրահին: Երկու օր անց դատարանը, կիրառելով հայցի ապահովման միջոց, արգելանք է դրել նշված նկարների վրա:

Երկար ժամանակ է՝ «Հետքը» չէր կարողանում մեկնաբանություններ ստանալ մշակույթի նախարարությունից: Ի թիվս այլ հարցերի՝ մենք նախարար Պողոսյանին խնդրել էինք պարզաբանել, թե ինչո՞ւ է խոչընդոտել արդեն 3 ամիս օրինական ուժ ստացած դատական ակտի կատարմանը:

Ի վերջո, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը «Հետքի» հարցմանը գրավոր պատասխանել է՝ անպատասխան թողնելով հիշյալ հարցը: Փոխնախարարը «տեղեկացրել» է, որ նախարարը դիմել է գլխավոր դատախազություն, հետո դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան, այնուհետեւ երկու գեղանկարների վրա դրվել է արգելանք:

Մեկնաբանություններ (3)

vd
dzernern inch @nknuma kpcnum en petutyan anvan tak anum en irancov
VREJ
NAXARARUTUN@ < DANI MOMENT MUK@ GOX E > HOGEBANUTYAMB E ARAJNORDVUM,,,,TARAC@ VERADARCNELU ENTAKA CHI,,,
Նուբար Ասլանյան
Մասնագիտությամբ իրավաբան,փոխնախարար Արթուր Պողոսյանը գերազանց տիրապետում է«սանգ կսեմ նե,նանգ հասկցիր»եւ«նանգ կսեմ նե սանգ հասկցիր»իրավաբանական խաղերին:Հավատացեք,սեփական փորձից եմ ասում: Հիմա,եթե այս մարդը ձեզ «սանգ»է ասել,դուք պիտի«նանգը» հասկանայիք եւ հակառակը:Եթե չեք հասկացել,դա «ձեր խնդիրն»է:Ուրեմն փոխնախարար Արթուր Պողոսյանը ձեր բոլոր հարցերին էլ «պատասխանել»է:Պարզապես դուք«չեք հասկացել»:Իսկ գալով նախարար տիկին Հասմիկին՝ ծուռը նստենք,դուզը խոսենք՝ էլ ո՞վ ունի մասնագիտությամբ կենսաբան,իսկ ի պաշտոնե մշակույթի(թեկուզ եւ «մի քիչ»անմշակ՝ջայնըմի գյոռը)նախարար:Հիմա սա է,ուզում ե՞ք,ուզեք,չեք ուզու՞մ՝ դիմում գրեք ազատվեք...Հայաստանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter